Գեղանուշի միջնակարգ դպրոցի անցյալն ու ներկան
1. Գեղանուշի դպրոցն հիմնվել է 1901 – 1902 թթ.: Այս դպրոց էին հաճախում նաև հարակից գյուղերի երեխաներ:
1943 – 1951 թթ – ին դպրոցի շենքը ծառայել է որպես մանկատուն:
1965թ – ից մինչև 2000թ. Դպրոցը կրում էր Հայրենական Մեծ պատերազմում զոհված գեղանուշցի, Սովետական Միության հերոս Մուշեղ Աղաթելի Հարությունյանի անունը:
2000թ – ից Գեղանուշի դպրոցը վերափոխվել է միջնակարգի:
Ներկայումս դպրոցն ունի տիպային, սեյսմակայուն շենք, վերանորոգված տանիք, սպորտային դահլիճ, փառքի սրահ, լուսավոր դասասենյակներ, կահավորված ճաշարան և համակարգչային սենյակ` ապահովված ինտերնետ կապով:
2001թ. – ին մեծ շուքով նշվեց դպրոցի 100-ամյակը:
2. 1870թ – ին 7 բարերարների ներդրումով կառուցված Գեղանուշի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում գործել է կիրակնօրյա դպոց, որտեղ դպրոցի աշակերտները ստանում էին հոգևոր դաստիարակություն, ուսումնասիրում էին եկեղեցու պատմություն, սովորում էին շարականներ, ասեղնագործություն, գործում էր հոգևոր երգչախումբ:
3. Այսօր դպրոց են հաճախում թվով 50 աշակերներ:
Դպրոցի թվով 17 մանկավարժներ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:
Դպրոցի շրջանավարտներից 12 – ն այժմ սովորում են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում` մանկավարժական, տնտեսագիտական, բժշկական ֆակուլտետներում:
4. Դպրոցում բարձրացել է կրթադաստիարակչական աշխատանքի որակը, ամրապնդվել է համայնք – դպրոց կապը: Դպրոցի հաջողությունները ակնառու են` մրցույթներում և օլիմպիադաներում, կազմակերպվում են հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ:
Դպրոցում ակտիվ գործունեություն են ծավալում կառավարման խորհուրդը և խորհրդատվական մարմինները` աշակերտական խորհուրդ, ծնողական խորհուրդ և մանկավարժական խորհուրդ:
Վերջին տարիների ընթացքում տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ նպատակային ծրագրեր: