Միջոցառումներ

Կապանի համայնքապետարանը 2019թ. նոյեմբերի 21-ին Կապան համայնքի հանրակրթական դպրոցների միջև կազմակերպեց և անցկացրեց Կապանում սպորտի երախտավորներից մեկի՝Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված համաքաղաքային կրոսավազք,որին մասնակցեցին նաև մեր դպրոցի աշակերտները։ XI դասարանի աշակերտ Գառնիկ Զախարյանը արժանացավ մեդալի՝զբաղեցնելով II տեղը։

 

Թախծոտ աշնան մռայլ գույները գունեղ դարձրին մեր փոքրիկները։ I-IV դասարանցիները մասնակցեցին աշնանային միջոցառմանն , որի խորագիրն էր <<Ոսկե աշուն >>։ Նրանք իրենց գեղեցիկ արտասանությամբ և երգով հիացրեցին հանդիսատեսին։ Միջոցառումը կազմակերպել էր IV դասարանի դասվար Շ.Ասատրյանը։

 

Թեև եղանակը տերյանական չէր, սակայն մթնոլորտը տերյանական էր՝ պարուրված աշնանային ներկապնակի երփներանգ ու գեղեցիկ գույներով:
Դպրոցի ավագ դասարանի սաները օրը տպավորիչ դարձրին իրենց ասմունքով և տերյանական խոսքերով: Այս ամենը համեմված էր գիթառի հրապուրիչ հնչյուններով, որն ապահովել էր 8-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Զախարյանը:

 

 

Գեղանուշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ալեքս Սահակյանը 2019թ. Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների շախմատի առաջնությունում նվաճել է Եվրոպայի (Սլովակիա, Բրատիսլավա), Աշխարհի (Հնդկաստան, Մումբայ) առաջնություններին մասնակցելու ուղեգրեր և հանդես է եկել բավարար արդյունքներով։ Հնդկաստանից վերադառնալուց հետո նա մասնակցել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների <<Սպարտակիադա>> մարզական միջոցառման ծրագրով շախմատի եզրափակիչ փուլի մրցումները և զբաղեցրել 3-րդ տեղը։

 

 

16.10.2019թ. Այսօր Գեղանուշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Ա>> տառի շնորհանդես։ Աշնանային արևի ջերմությամբ, գունագեղ տերևներով պարուրված ծնվեց <<Ա>> տառը։ Շնորհավորում ենք բոլոր առաջին դասարանցիներին։ Դասվար`Հ.Գալստյան

 

 

 

«էկոլոգիական դաստիարակություն » խորագիրը կրող բաց դասն իրականացվեց նորակառույց բացօթյա կանաչ դասասենյակում, որը Չաարատ Կապան ՓԲը հերթական նախաձեռնությունն էր: Բաց դասի նպատակն էր աշակերտների մեջ ամրապնդել էկոլոգիական գիտելիքներ և սեր՝ հայրենի բնաշխարհի նկատմամբ:
Աշակերտները ցուցաբերեցին իրենց գիտելիքները ՝ բոլորին կոչ անելով պահպանել բնությունը: ԱԽ-ի կողմից ստեղծված «Կանաչ գիրքը» եղավ այդ ամենի անխոս վկան, որի մեջ ամփոփվեցին հյուրերի մտքերը՝ նվիրված մթնոլորտի և շրջակա միջավայրի պահպանությանը: