Ղահրամանյան Մանե Իվանի

Սովորեցնելով երեխաներին՝ ամեն վայրկյան սովորում եմ նրանցից:
                      Ես  Մանե  Ղահրամանյանն եմ: Ծնվել եմ 1985թվականին  ք. Կապանում: Մանկավարժ եմ ու համոզված եմ, որ իմ առաքելությունն է կրթել և դաստիարակել նորօրյա երեխաներին: Դա իմ կոչումն է ու երջանկությունը:  Դպրոցը մշտապես եղել և մնալու է իբրև տաճար, որտեղ պետք է մտնել երկյուղածությամբ և մեծ պատասխանատվությամբ, քանի որ մանկավարժը գործ ունի աշակերտի հոգու և մտքի, նրա զգացմունքների հետ:

Սիրում եմ երեխաներին, հանդուրժող եմ, ազատասեր: Պարտավորված եմ զգում երեխաներին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլ նաև պարգևել հասարակությանը խելացի, կրթված, դաստիարակված ու ճշմարիտ արժեքներով լցված մարդ: