Դպրոցը արվեստանոց է , ուր ձևավորվում է աճող սերնդի միտքը : Պետք է այն ամուր պահել եթե չես ուզում ձեռքից բաց թողնել ապագան: Ա.Բարբյուս
Մարդկային կյանքի ամենաերկար ու պատասխանատու ընթացքը ՝ ճանապարհն է դեպի կրթություն :Ժամանակի հետ փոխվել են կրթության առաջնային խնդիրները :Ժամանակակից դպրոցի առջև նոր մարտահրավերներ են առաջացել ՝ պատրաստել ճկուն, բարձր պատասխանատվության զգացումով քաղաքացիներ ,ովքեր ունեն հաղորդակցման զարգացման հմտություններ,կառուցողական հետադարձ կապ տալու ունակություն և կարողանում են անկաշկանդ դրսևորվել որպես հայրենասեր , բարի ու ազնիվ ,սկզբունքային մարդու կերպար:
Ես կարծում եմ , որ ՈՒՍՈՒՑԻՉԸ գիտելիքի ու բարու սերմնացան է , և պետք է միշտ հպարտ լինի իր կրթած սաներով…
Այսօր ես իմ կրթած սաներին պատկերացնում եմ Հայոց հարցը լուծող,դեպի Արարատ ճանապարհը ուղեցույց անող կերպարներ….
Ահավասիկ,ես նրանց մեջ տեսնում եմ Արքիմեդներ ՝ լծակ ստեղծելու ունակությամբ ու կամքով ….