Պատգամ աշակերտներին

                         Կանոններ

              Աշակերտների հիմնական պարտականությունները

1.Մեր դպրոցի բակն ու մասնաշենքերը մտնելուց առաջ պետք է մաքրել կոշիկները:

2. Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, եղունգներով, չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց գալը ցանկալի չէ:
3. Սպորտային և տնային հագուստով դպրոց մտնել չի կարելի:
4. Դպրոցում արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից:
5. Եթե բջջայինի անհրաժեշտություն կա ,դպրոց մտնելուն պես այն հանձնել դասղեկներին:
6. Դպրոցում արգելվում է բղավել, սուլել, արտառոց ձայներ հանել:
7. Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
8.Կրթություն ստացողի համար ոչ միայն դպրոցում,այլ ամենուրեք  գրական հայերենով խոսելը պարտադիր է:
9. Դպրոցի շրջակայքը պետք է մաքուր պահել, վերանորոգել անսարք գույքը:
10. Ծառերը, ցուցատախտակները, գծապատկերները գիտակցորեն վնասող աշակերտները պատժվում են:
11. Դպրոցում խրախուսվում են շնորհալիները,մաքրակենցաղ երեխաները,հնարամիտները,հումորի զգացում ունեցողները:

12Գերազանցիկները և բացառիկ ընդունակություններ ցուցաբերողները պարգևատրվում են:
13. Ոչ ոք իրավունք չունի մեր աշակերտներին սաստել սեփական կարծիքն արտահայտելիս: 14. Ոչ ոք իրավունք չունի նրանց հեգնել, ծաղրել կամ նվաստացնել սեփական տեսակետների համար:
15 Մեր դպրոցին հատուկ են կարիքավորին կարեկցելը, բարի հարևան լինելը, կռվարարներին հաշտեցնելը, ներելը:
16. Օգնեք և ուրախություն բերեք տարեց մարդկանց:
17.Տղաներն աղջիկներին  չպետք է նեղացնեն
18. Մարդկանց ,ինչպես նաև կենդանիներին , խփել չի կարելի:
19. Երեխային ծեծողը պատժվում է:
20. Գնահատվում են ուղղախոսությունն ու ճշտապահությունը :
21. Ստախոսը կշտամբվում և պատժվում է:

22.Գողությունը պատժելի է:

23Մեր դպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով կարող եք հրավիրել ձեր մտերիմներին ու ծանոթներին` նախապես իրազեկելով տնօրենին:
24. Դպրոց այցելած հյուրերին ուղեկցել ուսուցչանոց կամ ներկայացնել տնօրենին:
25. Դպրոցի տարածքում բնակվող և այլ տեղ հիմնական կրթություն ստացող երեխաները դպրոցի տարածք կարող են մտնել միայն տնօրենի թույլտվությամբ:
26. Հրդեհի վտանգ կասկածելիս, ջրմուղի խցանում նկատելիս, գողություն հայտնաբերելիս, դպրոցում անծանոթ մարդկանց հանդիպելիս իրազեկել տնօրենին կամ հերթապահ ուսուցչին : 27.Եթե մեզ մոտ չցանկանաք սովորել, կարող եք տեղափոխվել այլ դպրոց:
28. Տուն գնալուց առաջ փակել պատուհանները, անջատել էլեկտրական սարքերը, ստուգել անձնական իրերի առկայությունը, ապահովել դասարանի մաքրությունը:
29.Պատիժներն ու խրախուսանքները սահմանում է տնօրինությունը: 30.Ծնողների կամավոր հանգանակությունները ծախսում է ծնողական համայնքը: 31.Առավոտյան դպրոց ներկայանալ զանգից առնվազն 5 րոպե շուտ:                  

32.Փախուստը և ուշացումը դասերից պատժելի է:

33. Սույն կանոնները կարող են փոփոխվել մանկավարժական խորհրդի, աշակերտական խորհրդի  կողմից: