Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ: Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր:

Фото Աննա Պետրոսյան.

04.05.2018թ.
Մայիսի 4-ին, ավանդույթի համաձայն Գեղանուշի միջնակարգ դպրոցում ԱԽ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ինքնակառավարման օր :Օրն առանձնահատուկ էր և իմաստալից :ԱԽ-ի անդամները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել և ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին այդ մեծ ու պատասխանատու գործին :
Օրը կրկնակի տոն դարձավ ,քանի որ հետաքրքիր անցավ ոչ միայն ուսուցիչների , այլ նաև աշակերտների համար :
Նրանցից յուրաքանչյուրն իրեն առաջին անգամ զգաց ուսուցչի դերում, հասկացավ ուսուցչի ծանր աշխատանքի գինը:

Ուսուցիչներն իրենց սուրբ ու նվիրական գործը մեկ օրով վստահեցին աշակերտներին : Նրանք հասկացան, որ յուրաքանչյուր օր ուսուցիչը իր սրտից և հոգուց մի մասնիկ է նվիրում` նվիրում սիրով, նվիրում առանց տրտնջալու, նվիրում է, որովհետև դա է ուսուցչի առաքելությունը :
Աշակերտները արժանացան շնորհակալագրերի` ինքնակառավարման օրվան ակտիվություն ցուցաբերելու համար:

 

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

 

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

 

2018 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի պատանիների շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարին Գեղանուշի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Ալեքս Սահակյանը նվաճեց պատվավոր 3-րդ տեղը ` ստանալով աշխարհի եվրոպայի խաղերի մասնակցության ուղեգրեր:
Այսօր Ալեքսը դպրոցի թվով 9 շախմատասեր աշակերտների հետ կազմակերպեց շախմատային միաժամանակյա սեանս: Խաղի ավարտին աշակերտները վայելեցին << Հաղթական շախմատ >> տորթը:

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

17.03.2018թ.
Մարտի 17– ին Կապանի Խաղաղության կորպուսի համագործակցությամբ տեղի է ունեցել անգլերենի ասմունքի մրցույթի քաղաքային փուլը: Մրցույթին մասնակցած չորս աշակերտներից 11 -րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանը զբաղեցրեց առաջին տեղը ,իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Սահակյանը ` երրորդ տեղը:11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանը մայիսի 5-ին կմասնակցի հանրապետական փուլին:
Գեղանուշի միջնակարգ դպրոցը շնորհակալություն է հայտնում իր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Հերսիլե Հարությունյանին :

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

 

02.02.2018թ.
Գեղանուշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Կամո Հայրապետյանը մասնակցեց ՀՀ դպրոցականների 2017-2018 ուս. տարվա
<< ֆիզիկա >> առարկայից առաջին փուլի օլիմպիադային:

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

30.01.2018թ.
Գեղանուշի միջնակարգ դպրոցի թվով 3 աշակերտ մասնակցեցին ՀՀ դպրոցականների 2017-2018 ուս. տարվա << Մաթեմատիկա >> առարկայից առաջին փուլի օլիմպիադային:

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.