Այսօր մեր դպրոցում փոքրիկ միջոցառում էր`ռուսաց լեզվի տասնօրյակի շրջանակներում , որը նվիրված էր հայ-ռուսական բարեկամությանն ու համերաշխությանը: Դպրոցը հյուրընկալել էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն պարոն Դմիտրի ՈՒշկովին: Պատվավոր հյուրին իրենց գեղեցիկ և հրաշալի ելույթով դիմավորեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Պարոն ՈՒշկովը դպրոցի կողմից արժանացավ շնորհակալագրի` իր կատարած առաքելությունների համար:

15095682_1765721160343930_4796651004398744242_n

15107285_1765720980343948_7023658269820901294_n 15135894_1765720990343947_6685545058484117312_n

 

02.11.2016թ.

Մեզ ուրախացնելու և բնությունը պահպանելու կոչով հյուր էին եկել Կապանի  ՙՙՏիկնիկային թատրոնը ՚՚ խորագրով: Հեքիաթի հերոսները մեզ մոտ էին բնապահպանական հարցերով: Նրանք կոչ էին անում մեզ` պահպանելու մեր հարստությունները` բնությունը, ջուրը, անտառը և բոլոր այն բարիքները , որոնք անհրաժեշտ են լիարժեք կյանքի համար:15219404_1770953926487320_2150258602517744403_n 15232106_1770954326487280_2435813453783549392_n

 

05.12.2016թ. Մասնագիտական կողմնորոշում սեմինարի հերթական ուսումնաճանաչողական այցն էր Կապանի ՙՙ ԲԲԳ կարի արտադրամաս՚՚: Այցելեցինք նաև կահույքի և պատուհանների արտադրամաս , որտեղ ծանոթացանք հերթական աշխատանքներին և աշակերտների մեջ սերմանվեց մեծ հետաքրքրություն և աշխատասիրություն թե’ աշխատանքի , թե’ մասնագիտության բնագավառում:

15380734_1771839639732082_3970248000808640157_n 15390968_1771839299732116_7518277093279029750_n