Դպրոցի պատմությունը

Դպրոցի պատմությունը

Պատմական  ակնարկ Գեղանուշի միջնակարգ դպրոցի պատմությունից

               Գեղանուշի  միջնակարգ  դպրոցի  անցյալն  ու  ներկան

Գեղանուշի  դպրոցը հիմնվել  է  1901 – 1902 թվականներին: Այս  դպրոցն  էին  հաճախում  նաև  հարակից գյուղերի երեխաները:

1870թ – ին   7    բարերարների   ներդրումով   կառուցված  Գեղանուշի  Սուրբ  Հռիփսիմե  եկեղեցում  գործել  է  կիրակնօրյա  դպրոց, որտեղ  դպրոցի  աշակերտները  ստանում  էին  հոգևոր   դաստիարակություն,  ուսումնասիրում   էին  եկեղեցու  պատմություն,  սովորում  էին  շարականներ,ասեղնագործություն,  գործում  էր   հոգևոր   երգչախումբ: 1943 – 1951 թթ – ին  դպրոցի  շենքը  ծառայել  է  որպես  մանկատոն:                                                                                                                        1965թ – ից  մինչև  2000թ.  Դպրոցը  կրում  էր  Հայրենական  Մեծ  պատերազմում  զոհված       գեղանուշցի,  Սովետական  Միության  հերոս  Մուշեղ  Աղաթելի  Հարությունյանի  անունը: 2000թ – ից   Գեղանուշի  դպրոցը  վերափոխվել  է  միջնակարգի: Ներկայումս    դպրոցն    ունի    տիպային,    սեյսմակայուն  շենք,  վերանորոգված   տանիք,  սպորտային  դահլիճ,  փառքի  սրահ, լուսավոր  դասասենյակներ, կահավորված  ճաշարան   և համակարգչային   սենյակ`  ապահովված  ինտերնետ  կապով:  2001թ. – ին  մեծ  շուքով  նշվեց  դպրոցի  100-ամյակը:

Այսօր  դպրոց  են  հաճախում  թվով  60  աշակերներ:

Դպրոցի   թվով  20 մանկավարժներ  ունեն  բարձրագույն  մասնագիտական   կրթություն:Դպրոցի   շրջանավարտներից   13 – ն   այժմ     սովորում   են    Հայաստանի   բարձրագույն  ուսումնական   հաստատություններում`   մանկավարժական,    տնտեսագիտական, բժշկական ֆակուլտետներում:                                                                                                                      Դպրոցում   բարձրացել   է  կրթադաստիարակչական   աշխատանքի  որակը,  ամրապնդվել  է  համայնք – դպրոց  կապը:  Դպրոցի   հաջողությունները  ակնառու  են`   մրցույթներում  և  օլիմպիադաներում   մրցանակային    տեղեր    զբաղեցնելը,  հետաքրքիր  և  բովանդակալից  միջոցառումներ  կազմակերպելը,  ուսման  որակի  բարձրացման  ուղղությամբ  հետևողական  աշխատանքներ  իրականացնելը::

Դպրոցում    ակտիվ     գործունեություն   են    ծավալում   խորհրդատվական  մարմինները`  կառավարման    խորհուրդը,   աշակերտական    խորհուրդը,   ծնողական    խորհուրդը     և  մանկավարժական    խորհուրդը:

Վերջին   տարիների    ընթացքում    տեղական   և    միջազգային    կազմակերպությունների  համագործակցության    արդյունքում    կյանքի   են   կոչվել     բազմաթիվ       նպատակային  ծրագրեր:

    

           2018 — 2019  ուս. տարվա հիմնախնդիրները

                               ՈՒսումնական

1.Ուսումնասիրություն կատարել 2 ուսումնական առարկայի դրվածք

.Անգլերեն

.Մաթեմատիկա

  1. 6-12-րդ դասարաններում յուրաքանչյուր առարկայից հաստատված ժամանակացույցով համակարգչային կենտրոնում կազմակերպել ինտեգրված դասեր ` տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառմամբ :

3.Սովորողների տրամաբանական մտածողության զարգացումը բնագիտամաթեմատիկական առարկաների դասավանդման  ժամանակ :

4.Սովորողների խոսքի կուլտուրայի և շարադրման կարողությունների բանավոր խոսքի զարգացումը հումանիտար առարկաների դասավանդման ընթացքում:

5.Ուշադրության կենտրոնում պահել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

 

      Դաստիարակչական

1.Սովորողների մոտ ուսուցիչ – աշակերտ — ծնող եռակողմ փոխհարաբերության  ճիշտ  պատկերեցման արմատավորումը  և   հարգանքի ու համագործակցության վերաբերմունքի դաստիարակումը:

2.Սովորողների  նախաձեռնության և ինքնուրույն աշխատանքներ իրականացնելու,  ինչպես  նաև իրենց իրավունքի ու պարտականությունների  նկատմամբ  ճիշտ վերաբերմունքի  դաստիարակումը:

3.Սովորողների ` միմյանց նկատմամբ հարգալից և հանդուրժողական  պահվածքի ձևավորումը:

4.Համալիր  միջոցառումների  իրականացում` սովորողների  հոգևոր , բարոյական, իրավական , սեռական, ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

 ր:

Դաստիարակությունը —  միայն   դաստիարակությունն  է    դպրոցի  նպատակը;

                                                                ԻՊեստալոցցի

 

 

 

img_20151002_095541 sad

Դպրոցի  աշակերտներն  այստեղ  ներկայանում  են  իրենց  զգայարաններում  ներծծված  պատկերացումներով, մեկնաբանություններով  ու  դյութիչ  ներաշխարհով:

Նրանք  գալիս  են  ու  գնում …

Հրաշք  ու  հրաշքի  նման  են  երեխաները:  Ուզում  են  ամեն  ինչ  տեսնել,  ամեն  ինչի  մասին  իմանալ:  Միգուցե,  այստեղ  հանդիպում  են  իրենց  երազին  ու  երազանքին:  Հանդիպում  են  այն  դրախտավայրին, որի  ճանապարհը  ցույց  է  տվել  հեքիաթի  յոթ  ճամփի   մեջտեղում  նստած  ծերունին`   այս  ճամփով  որ  գնաս…

Հիրավի,  նրանք  ջուր  են  խմում  մեր  կյանքի  լույս  ակունքներից:

Դպրոցը  նրանց  համար  դարձել  է  անմար  սիրտ: Իսկ  նրանք  գալիս — ունկնդրում  են   այս  սրտի  զարկերը …