Պատգամ աշակերտներին

 1.Խնամել ու պահպանել

   դպրոցական գույքն ու

   շրջակա միջավայրը։

2.Սիրել դպրոցը և արժանի

   լինել <<Գեղանուշի միջնակարգ

   դպրոցի աշակերտ>> բարձր

   կոչմանը։

3.Վառ պահել մաշտոցյա իմաստասիր կանթեղը։

4.Լինել ազգային բարձր արժեքնրի ջահակիրները։

5.Իրազեկ լինելաշակերտի իրավունքներին ուպարտականություններին։

6.Լինել կարգապահ աշակերտ,

     սիրել ու հարգել գիտության ուղիներին լույս սփռող   նվիրյալ ուսուցիչներին։

 

                                 Կանոններ

              Աշակերտների հիմնական պարտականությունները

1.Մեր դպրոցի բակն ու մասնաշենքերը մտնելուց առաջ պետք է մաքրել կոշիկները:

2. Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, եղունգներով, չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց գալը ցանկալի չէ:
3. Սպորտային և տնային հագուստով դպրոց մտնել չի կարելի:
4. Դպրոցում արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից:
5. Եթե բջջայինի անհրաժեշտություն կա ,դպրոց մտնելուն պես այն հանձնել դասղեկներին:
6. Դպրոցում արգելվում է բղավել, սուլել, արտառոց ձայներ հանել:
7. Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
8.Կրթություն ստացողի համար ոչ միայն դպրոցում,այլ ամենուրեք  գրական հայերենով խոսելը պարտադիր է:
9. Դպրոցի շրջակայքը պետք է մաքուր պահել, վերանորոգել անսարք գույքը:
10. Ծառերը, ցուցատախտակները, գծապատկերները գիտակցորեն վնասող աշակերտները պատժվում են:
11. Դպրոցում խրախուսվում են շնորհալիները,մաքրակենցաղ երեխաները,հնարամիտները,հումորի զգացում ունեցողները:

12Գերազանցիկները և բացառիկ ընդունակություններ ցուցաբերողները պարգևատրվում են:
13. Ոչ ոք իրավունք չունի մեր աշակերտներին սաստել սեփական կարծիքն արտահայտելիս: 14. Ոչ ոք իրավունք չունի նրանց հեգնել, ծաղրել կամ նվաստացնել սեփական տեսակետների համար:
15 Մեր դպրոցին հատուկ են կարիքավորին կարեկցելը, բարի հարևան լինելը, կռվարարներին հաշտեցնելը, ներելը:
16. Օգնեք և ուրախություն բերեք տարեց մարդկանց:
17.Տղաներն աղջիկներին  չպետք է նեղացնեն
18. Մարդկանց ,ինչպես նաև կենդանիներին , խփել չի կարելի:
19. Երեխային ծեծողը պատժվում է:
20. Գնահատվում են ուղղախոսությունն ու ճշտապահությունը :
21. Ստախոսը կշտամբվում և պատժվում է:

22.Գողությունը պատժելի է:

23Մեր դպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով կարող եք հրավիրել ձեր մտերիմներին ու ծանոթներին` նախապես իրազեկելով տնօրենին:
24. Դպրոց այցելած հյուրերին ուղեկցել ուսուցչանոց կամ ներկայացնել տնօրենին:
25. Դպրոցի տարածքում բնակվող և այլ տեղ հիմնական կրթություն ստացող երեխաները դպրոցի տարածք կարող են մտնել միայն տնօրենի թույլտվությամբ:
26. Հրդեհի վտանգ կասկածելիս, ջրմուղի խցանում նկատելիս, գողություն հայտնաբերելիս, դպրոցում անծանոթ մարդկանց հանդիպելիս իրազեկել տնօրենին կամ հերթապահ ուսուցչին : 27.Եթե մեզ մոտ չցանկանաք սովորել, կարող եք տեղափոխվել այլ դպրոց:
28. Տուն գնալուց առաջ փակել պատուհանները, անջատել էլեկտրական սարքերը, ստուգել անձնական իրերի առկայությունը, ապահովել դասարանի մաքրությունը:
29.Պատիժներն ու խրախուսանքները սահմանում է տնօրինությունը: 30.Ծնողների կամավոր հանգանակությունները ծախսում է ծնողական համայնքը: 31.Առավոտյան դպրոց ներկայանալ զանգից առնվազն 5 րոպե շուտ:                  

32.Փախուստը և ուշացումը դասերից պատժելի է:

33. Սույն կանոնները կարող են փոփոխվել մանկավարժական խորհրդի, աշակերտական խորհրդի  կողմից: