Գեղանուշի միջնակարգ դպրոց

Մարտ 9th, 2017

Սյունիքի մարզի շախմատի պատանիների 11-րդ առաջնությանը մինչև 12 տարեկան շախմատիստների տարիքային մրցաշարին մասնակցեց Գեղանուշի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Ալեքս Սահակյանը, և գրավեց 3-րդ տեղը:
27.02.2017թ. նա արժանացավ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանի կողմից պատվոգրի:
23.02.2017թ. Ալեքս Սահակյանը մասնակցեց նաև Արագ շախմատի մրցաշարին՝ Սովետական բանակի օրվան նվիրված և մինչև 20 տարեկանների մեջ գրավեց I տեղը:
Դպրոցի աշակերտներն և ուսուցիչները շնորհավորում են Ալեքս Սահակյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Փետրվար 13th, 2017

Գեղանուշի միջնակարգ դպրոցը տոնեց << Տյառնընդառաջ >> -ը:
Ա. Անտոնյանը ներկայացրեց օրվա խորհուրդը: Երեխաների նախաձեռնությամբ կրակ վառվեց դպրոցի բակում…

Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.
Фото Գեղանուշի Միջնակարգ Դպրոց.

Դեկտեմբեր 23rd, 2016

Միջոցառումն ավարտելուց հետո` ԾԽ-ի նախագահ Վարդուհի Մելքոմյանի հովանավորությամբ,Ձմեռ պապը 1-4-րդ դասարանների աշակերտներին տվեց ամանորյա տոպրակներ

Դեկտեմբեր 20th, 2016

<<Մարդը թե ‘ մայրենի լեզվի,թե’ երաժշտական կուլտուրայի այբուբենի մեղեդու գեղեցկությունն ընկալելու, ըմբռնելու,զգալու, վերապրելու ընդունակությունը ձեռք է բերում միայն մանկության տարիներին>>

                                                   ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ

Դեկտեմբեր 14th, 2016

08.12.2016թ. Այս օրը մեր դպրոցում աշխուժություն էր տիրում, որովհետև միջոցառման թեման արդիական էր ու հետաքրքիր: Միջոցառումը կրում էր«Երեխաների իրավունքները» խորագիրը: Երեխաները ներկայացրեցին իրենց իրավունքները՝ չմոռանալով նաև պարտականությունների մասին: Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ: Այս ամենն ամփոփվեց պաստառի ձևավորմամբ: Այն կազմակերպել էր Հասարակագիտության ուսուցչուհի Ն. Աղասյանը:

15391047_1774156959500350_1638511130414896594_n

15400352_1774156962833683_4337532908512187216_n

Դեկտեմբեր 5th, 2016

Այսօր մեր դպրոցում փոքրիկ միջոցառում էր`ռուսաց լեզվի տասնօրյակի շրջանակներում , որը նվիրված էր հայ-ռուսական բարեկամությանն ու համերաշխությանը: Դպրոցը հյուրընկալել էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն պարոն Դմիտրի ՈՒշկովին: Պատվավոր հյուրին իրենց գեղեցիկ և հրաշալի ելույթով դիմավորեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Պարոն ՈՒշկովը դպրոցի կողմից արժանացավ շնորհակալագրի` իր կատարած առաքելությունների համար:

15095682_1765721160343930_4796651004398744242_n

15107285_1765720980343948_7023658269820901294_n 15135894_1765720990343947_6685545058484117312_n

Դեկտեմբեր 5th, 2016

 

02.11.2016թ.

Մեզ ուրախացնելու և բնությունը պահպանելու կոչով հյուր էին եկել Կապանի  ՙՙՏիկնիկային թատրոնը ՚՚ խորագրով: Հեքիաթի հերոսները մեզ մոտ էին բնապահպանական հարցերով: Նրանք կոչ էին անում մեզ` պահպանելու մեր հարստությունները` բնությունը, ջուրը, անտառը և բոլոր այն բարիքները , որոնք անհրաժեշտ են լիարժեք կյանքի համար:15219404_1770953926487320_2150258602517744403_n 15232106_1770954326487280_2435813453783549392_n

Դեկտեմբեր 5th, 2016

 

05.12.2016թ. Մասնագիտական կողմնորոշում սեմինարի հերթական ուսումնաճանաչողական այցն էր Կապանի ՙՙ ԲԲԳ կարի արտադրամաս՚՚: Այցելեցինք նաև կահույքի և պատուհանների արտադրամաս , որտեղ ծանոթացանք հերթական աշխատանքներին և աշակերտների մեջ սերմանվեց մեծ հետաքրքրություն և աշխատասիրություն թե’ աշխատանքի , թե’ մասնագիտության բնագավառում:

15380734_1771839639732082_3970248000808640157_n 15390968_1771839299732116_7518277093279029750_n

Գեղանուշի միջնակարգ դպրոց